Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 113
 

Զեկ. ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԲԵՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 915-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհ փողոց 21/31 հասցեում գտնվող 05-002-0102-0090 կադաստրային ծածկագրով 0.002797 հա համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրի հողատարածքում /վկայական 29042014-05-0009/ իր կողմից ինքնակամ կառուցված 26.14 քմ ներքին և 29.25 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը  օրինականացնելու մասին.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

  1. Ճամբարակ համայնքի Գ. Նժդեհ փողոց 21/31 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հադիսացող 0.002797 հա հողամասի վրա Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 29.29 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner