Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի խաղահրապարակի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման, Վահան բնակավայրի մշակույթի տան տանիքի վերանորոգման, Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման, Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման, համայնքապետարանի վարչական շենքի մասնակի վերանորոգման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի խաղահրապարակի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման, Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման, Վահան բնակավայրի մշակույթի տան տանիքի վերանորոգման, Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման, Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման, համայնքապետարանի վարչական շենքի մասնակի վերանորոգման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|