Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի սեփականություն հանդիսացող, 2015 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 838 CN 61, գույնը` սպիտակ, նույնականացման համարը` XTA212140F2217247, շարժիչի հզորությունը` 60/82, VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի կարգով: Ընթացիկ վիճակը՝ շահագործվում է, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար: Մեկնարկային գին սահմանել 1.182.600 /մեկ միլիոն մեկ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 2013 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 144 LL 70, գույնը` սպիտակ, նույնականացման համարը` XTA212140D2129631, շարժիչի հզորությունը` 60/82, VAZ 21214-121-40 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի կարգով: Ընթացիկ վիճակը՝ շահագործվում է, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար: Մեկնարկային գին սահմանել 1.053.000 /մեկ միլիոն հիսուներեք հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|