Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Հաստատել Ճամբարակ համայնքի 2021թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝ ա) Եկամուտների մասով՝ 491558.4 հազար դրամ բ) Ծախսերի գծով՝ 498175.032 հազար դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամուտների՝ համաձայն հատված 1-ի 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: 6.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին՝ ա) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը: 7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ․ հունվարի 1-ից։
|