|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2025 թվականի N 103-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-14-րդ և 16 հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 1):
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 2):
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման պահանջներին համապատասխան կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, նախակրթական և արտադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար սահմանել վճարի արտոնություն 100%-ի չափով։
- Ուժը կորցրած ճանաչել Ճամաբարակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 126-Ա որոշումը /կից հավելվածներով/:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
|
Կողմ -19 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԶԱՏ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|