Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով  «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12.11.2013 թվականի հոդված 2-ի 4-րդ ենթախմբի, ինչպես նար ՀՀ Հառավարության 25.06.2015 թվականի 708-Ա «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի Պետական գրանցման և Պետական հաշվառման համակարգչային շտեմարաններից հանելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջները, «Տեղական ինքնակառավարման մասին» 35 հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ մասի պահանջները և ղեկավարելով ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի՝ 01.01.2003 թվականի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝  

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝   

1. Ճամբարակ համայնքի նախկին բնակավայրում, Ճամբարակ քաղաքում և գյուղերում, 32 բնակիչներ (կից հավելված 1-ի ցուցակը) 2008-2013թթ. առանց պարտքերը մարելու օտարել են իրենց ավտոմեքենաները՝ կուտակելով 722.016 դրամ պարտք: Բացի այդ թվով 25 բնակիչներ (կից հավելված 2-ի ցուցակը) 2013-2017թթ. նույնպես օտարել են իրենց ավտոմեքենաները առանց զրօյական տեղեկանքի, որի հետևանքով համայնքի վրա կուտակվել է 462.489 դրամի պարտք:
Բացի այդ թվով տասնվեց բնակիչներ իրենց պատկանող բեռնատար մեքենաների մինչև 20 տարին լրանալը և օրենքով գույքահարկից ազատվելը կուտակել են 340.851 ՀՀ դրամ պարտք 2008 թվականից 2014 թվականնների ընթացքում (կից հավելված 3)
2. Սահմանված կարգով դուրս գրել օտարված ավտոմեքենաների վրա կուտակված 1.525.349 դրամ գույքհարկի պարտքը:
3. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Գ. Դանիելյանին կատարել համապատասխան ձևակերպումներ: 

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner