Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 12.12.2023թ. թիվ 871-Ա որոշումը. 
ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է՝  
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Շողակաթ բնակավայր, 10-րդ փողոց, 4 հասցեում գտնվող 0,020135 հա բնակավայրի հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 20.06 քմ մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Աշոտ Աբովյանին: 
 
- Քաղաքացի Աշոտ Աբովյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /պարիսպ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 42000 /քառասուներկու հազար/ ՀՀ դրամ: 
 
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
  |