Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈւՄ ԶՈՀՎԱԾ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈւՐՔ ՄԱՏՈւՑԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐՈւՄ ՏՈՌՆԱԴՈ ՊԱՏԿԵՐՈՎ ՀՈւՇԱՐՁԱՆ-ՔԱՆԴԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը (կցվում է), որը հիմնավորված է Ճամբարակ համայնքի ավագանու՝ հանրային բաց քննարկում անցկացնելու մասին 12.11.2019թ. N 78-Ն որոշմամբ և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

  1. Թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրին:
  2. Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի կարիքների համար մեկ անձով ապրանքի ձեռքբերում կատարելու ընթացակարգով «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրում «Տոռնադո» պատկերով հուշարձան քանդակի»-ի ձեռքբերման գնման հայտը` համաձայն հավելված 2-ի:
  3. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրի ֆինանսական հայտը:
  4. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.30 Կբ) հավելված 1
(21.50 Կբ) հավելված 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner