Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, 38-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 01.01.2003 թվականի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Թթուջուր վարչական բնակավայրի բնակիչ Կարո Յավրիյանի դիմումն այն մասին, որ իր անվամբ հաշվառված է MERCEDES-BENZ E մակնիշի ավտոմեքենա, որը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում, 2015-2019թթ. կուտակվել է 175.100 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ գույքահարկի պարտք, որից 134.900 (մեկ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամը մայր գումար է, իսկ 41.200 (քառասունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամը` տույժ և քանի որ մուծել է մայր գումարը՝ արտոնել գույքահարկի մասով տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|