Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2024թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ. 
ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է`  
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «Ճամբարակի համայնքապետարանի առաջին և երկրորդ հարկերի վերանորոգման, Ճամբարակ  համայնքի Այգուտ բնակավայրի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքներ» ծրագրին:
 
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակի համայնքապետարանի առաջին և երկրորդ հարկերի վերանորոգման, Ճամբարակ  համայնքի Այգուտ բնակավայրի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
 
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
 
  |