Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 26.01.2006թ. N 346-Ն և 25.06.2020թ. N 1079-Ն որոշումները.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- Համայնքի սեփականություն հանդիսացող Դպրաբակ բնակավայրի 1-ին փողոց 39 հասցեում գտնվող ամբուլատորիայի շենքի օգտագործման և սպասարկման համար 05-031-0025-0009 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման նպատակային նշանակությամբ 0.3195 հա հողամասը նվիրաբերության կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությանը:
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության հետ կնքել վերը նշված հասցեի անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|