Ղեկավարելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 122-րդ հոդվածի դրույթներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Համաձայնություն տալ` Ստեղծելու համայնքային ենթակայության «Մարտունի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/: 3. Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան հանդիսանում է` ա/ մինչև 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումը: բ/ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կագով : 4. Համայնքային հիմնարկի համայնքային սեփականություն հադիսացող գույքը, բացառությամբ շենքի և նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 5. Համայնքային հիմնարկի` Մարտունի գյուղի մանկապարտեզի շենքը սպասարկող տարածքով և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությունը համապատասխան օգտագործելու պայմանով, համայնքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա: 6. Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Մարտիրոսյանին ապահովելու համայնքի սեփականությունը հանդիսացող Մարտունի բնակավայրի մանկապարտեզի շենքը դրանց նպատակային նշանակությունը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու համապատասխան պայմանագրի կնքումը: 7. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե»,«է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին: 8. Մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարի չափը սահմանել 3000/երեք հազար/ դրամ: 9. Սույն որոշման կատարրման ապահովման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի / Ա. Ստեփանյան/ և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /Հ. Մարտիրոսյանի վրա/: 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |