Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի ավագանու 14.07.1997 թվականի N 5 որոշման արձանագրությունը, որով Կալավան գյուղի կիսաքանդ ակումբի շենքը անհատույց հատկացվել է Սասուն Հրաչիկի Աղաջանյանին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- Վերոնշյալ գույքին՝ որպես սպասարկող տարածք ուղղակի վաճառքով տրամադրել 0.065 հա հողամաս:
- Հողի կադաստրային արժեք սահմանել 92.235 (իննսուներկու հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|