Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Արարատ Դալլաքյանի դիմումը, Ճամբարակ համայնքի Գետիկ գյուղի փող. 6 հասցեում գտնվող 05-028-0028-0001 կադաստրային ծածկագրով 0,35 հա հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված 328.2ք.մ. և 62,0 ք.մ. արտաքին մակերեսներով տնտեսական շինությունները օրինականացնելու մասին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հավակնություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Արա Դալլաքյանի կողմից Գետիկ գյուղում գտնվող ինքնակամ կառուցված տնտեսական 328.2ք.մ. և 62,0 ք.մ. արտաքին մակերեսներով շինությունները ճանաչելու համայնքային սեփականություն՝ հետագայում ուղղակի վաճառքով տրամադրելու պայմանով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|