Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 44
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված Ճամբարակ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի հիման վրա և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Զինա Ստեփանյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 5/1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված կաթսայատունը օրինականացնելու մասին. 

 

Հ Ա Մ Ա Յ Ն Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

  1. Հավանություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Զինա Ստեփանյանի կողմից կառուցված Տ. Մեծի փող. 5/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 44.22 ք.մ. ներքին և 50.75 ք.մ. արտաքին մակերեսով կաթսայատունը ճանաչել համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու պայմանով:
  2. Անվավեր ճանաչել համայնքի 14.12.2018 թվականի թիվ 108 ավագանու որոշումը:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (5)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎՐԵԺ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner