Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված Ճամբարակ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի հիման վրա և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Զինա Ստեփանյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 5/1 հասցեում գտնվող 05-002-0101- կադաստրային ծածկագրով հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված կաթսայատունը օրինականացնելու մասին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Զինա Ստեփանյանի կողմից կառուցված Տ. Մեծի փող. 5/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 44.22 ք.մ. ներքին և 50.75 ք.մ. արտաքին մակերեսով կաթսայատունը ճանաչել համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու պայմանով:
- Անվավեր ճանաչել համայնքի 14.12.2018 թվականի թիվ 108 ավագանու որոշումը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|