Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 11/07/2023 10:00
Վարող ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ, ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԱՊՐԵՍՅԱՆ, ՀԱՄԼԵՏ ԱՐԱՄՅԱՆ, ԼԻԼԻԹ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱԹԻՆԵ ՋԱՌԱՀՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱՎԱԼՅԱՆ, ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՎՐԵԺ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԴԵՄՐՉՅԱՆ, ԱՐՇԱԿ ԹՈՒԽՏԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Օրակարգում քննարկվեց հետևյալ հարցերը՝
1․ Աշխատանքային ներքին կանոնները պահպանելու հարցը,
2․ Համայքի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների վերահսկողությունը,
3․ Սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքները,
4․ Նախկինում կնքված պայմանագրերը վերանայելու և թույլտվությունների տրամադրման վերաբերյալ հարցերի քննարկում,
5․ Համայնքի ղեկավարի նորանշանակ օգնականի ներկայացում։

 

1․ Համայնքի ղեկավարը իր խոսքում ներկայացրեց, քանի որ հիմնականում ավարտվել է թափուր հաստիքների համալրումը և համայնքային ծառայողները անցել են իրենց աշխատանքային պարտականությունների, առավել խիստ ուշադրություն է դարձվելու աշխատանքային ներքին կարգապահական կանոններին, ինչպես նաև վարքագծի կանոններին։ Աշխատաժամանակը կառուցել այնպես, որ չհակասի ՀՀ օրենքներին և համայնքապետարանի ներքին իրավական կանոններին։
2․ Երկրորդ հարցի հետ կապված համայքի ղեկավարը նշեց և հանձնարարեց քաղաքաշինության և հողաշինբության բաժնի պետին, առ այն որ համայնքի տարածքում շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Աշխատակիցները պետք է անցկացնեն ամենօրյա մշտադիտարկում՝ հսկողության տակ պահելով կատարվող աշխատանքների որակը։
3․ Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին հանձնարարվեց սեփական եկամուտների հավաքագման աշխատանքներում ցուցաբերել առավել ակտիվություն, քանի որ ներկայիս հավաքագրման տեմպը համարվում է անբավարար։
4․ Իրավաբանական բաժնի պետին հանձնարարվեց ուսումնասիրել համայքի տարածքում տեղադրված բոլոր արևային կայանների հետ կնքված պայմանագրերը։ Վերանայել Սևանա լճի հարակից բնակավայրերում և «Սևան» Ազգային պարկի տարածքում գործող բոլոր իրավաբանական անձանց հետ կնքված աղբահանության պայմանագրերը, ինչպես նաև ուսումնասիրել և հայտնաբերել ալկոհոլի և ծխախոտի վաճառքի թույլթվություն չունեցող կազմակերպություններին և կիրառել համապատասխան միջոցներ։ Հանձնարարվեց ապամոնտաժել «Սևան» Ազգային պարկի բոլոր հին ցուցանակներն ու գովազդային վահանակները, իսկ մնացած տնտեսվարողների հանդեպ միջոցներ կիրառել, որպեսզի գովազդային վահանակները բերեն օրենքով սահմանված պատշաճ տեսքի և տրամադրել համապատասխան թույլտվություններ։
5․ Խորհրդակցության վերջում համայնքի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ օգնականին՝ Սաթենիկ Խաչատրյանին,  մաղթելով բարի աշխատանքային երթ և արդյունավետ աշխատանք։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner