Ղեկավարվելուվ «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Ճամբարակի համայնքապետարանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ 20.06.2014թ. կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 359 պայմանագիրը (ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125 հասցեում գտնվող Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող 25,9 քմ ընդհանուր մակերեսով թվով 2 սենյակները ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ «Ճամբարակ» սպասարկման գրասենյակին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ) լուծարել և նույն կոմիտեի հետ, նույն անշարժ գույքի վերաբերյալ կնքել նոր վարձակալության պայմանագիր:
- Վարձակալության ժամկետ սահմանել մեկ տարի, իսկ վարձավճարի չափը՝ 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|