Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2018թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացնելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ. Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Ճամբարակ համայնքի Գարդման-Հր. Նադարյան փողոցները կապող ճանապարհի կառուցման աշխատանքների» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Գարդման-Հր. Նադարյան փողոցները կապող ճանապարհի կառուցման աշխատանքների» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2018 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումը ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից:
|