Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 5-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2024 թվականի N 5-Ն

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և  33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է՝ 

  1. Հաստատել Ճամբարակ համայնքի 2024 թվականի բյուջեն (այսուհետ Բյուջե) համաձայն հավելված 1-ի․
    ա) Եկամուտների մասով՝ 1․086․906 հազար ՀՀ դրամ․
    բ) Ծախսերի գծով՝ 1․086․906 հազար ՀՀ դրամ․
    գ)  Դեֆիցիտ՝ 0 ՀՀ դրամ․
  2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամուտների՝ համաձայն հավելված 2-ի․
  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի․
  4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 4-ի․
  5. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
    ա) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
    բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -16

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ

ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ

ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner