Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով և Ճամբարակ համայնքի ղեկավարի 10.04.2020 թվականի N109 որոշմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի 05-010-0086-0001 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0.48696 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 701.222 (յոթ հարյուր մեկ հազար երկու հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|