Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.01.2025թ. N2/փ 50 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝ Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ա/ 05-081-0143-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 5․552 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը բ/ 05-081-0158-0001 կադաստրային ծածկագրով 2․8366 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխել բնակավայրի՝ բնակելի կառուցապատման:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|