Խոշորացված Ճամբարակ համայնքը չունի տարածքները ներառող տարածքային հատակագծման նախագիծ և գոտեավորման նախագծեր։ Որի հետևանքով հստակ կարգավորված չեն բնակավայրերի և դրանց սահմաններից դուրս գտնվող կառուցապատման հողերի նպատակային նշանակությունները, հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջները, սահմանափակումները կառուցապատման հերթականությունը հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման ձևերը առկա քաղաքաշինական իրավիճակների կանոնակարգման և հեռանկարային կառուցապատման չափորոշիչները: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.02.2020 թվականի N66 որոշմամբ, ՀՀ կառավարության 2018թ․սեպտեմբերի 6-ի N1030L որոշման և ՀՀ կառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-ի N1920-ն որոշման պահանջներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջարկությանը թվով 10 բնակավայրերի՝ Ճամբարակ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|