Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 01.11.2019 թվականի N 312 որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 13 շենք 48 հասցեում 05-002-101-003-003-048 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 24.6 ք.մ մակերեսով (նպատակային նշանակությունը` բնակելի ոչ բնակելի) տարածքը (գույքը) փոփոխված մեկնարկային գնով օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Տարածքի համար մեկնարկային գին սահմանել 362.700 ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|