Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Ճամբարակ համայնքի ղեկավարի 10.04.2020 թվականի N111 որոշմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի ներքոնշյալ բնակիչներ՝ Աշոտ Զադոյանին, Սարգիս Երիցյանին, Ազատ Խաչատրյանին, Հակոբ Հովհաննիսյանին և Ռաֆիկ Սուքիասյանին տարիներ շարունակ իրենց կողմից շահագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,5 և 10տ տարողությամբ գլանատակառները ուղղակի վաճառքով իրենց օտարելու համար՝ սահմանելով հետևյալ գինը 2տ–30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, 5տ-150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ և 10տ–200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|