Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.07.2020 թվականի N220 որոշումը․
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Հավանություն տալ ստեղծելու «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամ:
- Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքը՝ որպես լիազոր անձ համայնքի ղեկավարը:
- Հաստատել «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Թաթուլ Դումանյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ AP0599534, տրված՝ 18.10.2016 թ-ին, 042-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Ճամբարակ համայնք, գ.Մարտունի, 4-րդ փողոց, 10-րդ տուն),
- «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճամբարակի համայնքապետարանի միջոցների հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|