Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդկետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Արմենակ Մելքումյանի դիմումը Տ. Մեծի 8/20 շինություն բնակշենքի հարակից տարածքում գտնվող իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա քաղաքացի Արմենակ Մելքումյանի կողմից ք. Ճամբարակի Տ. Մեծ փող. 8/20 շինություն հասցեում կառուցված ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն՝ հետագայում ուղղակի վաճառքով իրեն տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|