Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 01.11.2019 թվականի N 312 որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 27/1 հասցեում 05-002-0105-0035-001 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 262.68 ք.մ հասարակական շինությունը` 9.46 ք.մ.և 28.38 խ.մ. 05-002-0105-0035-002 կադաստրային ծածկագրով պարիսպը փոփոխված մեկնարկային գնով օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Շինության համար մեկնարկային գին սահմանել 4.833.000 ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|