Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿԸ/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Վլադիմիր Մուսաելյանի դիմումը Սեպտեմբերի 21 փողոցի 2/61  /բնակշենքի հարակից տարածք/ հասցեում գտնվող իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է՝

  1. Համաձայնություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա քաղաքացի Վլադիմիր Մուսայելյանի կողմից ք. Ճամբարակի Սեպտեմբերի 21 փող. 2/61 հասցեում կառուցված ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն՝ հետագայում ուղղակի վաճառքով իրեն տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner