Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Քաջիկ Ապրեսյանի դիմումը, Տ. Մեծի 15 բնակշենքի հարակից տարածքում գտնվող իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականցնելու մասին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա քաղաքացի Քաջիկ Ապրեսյանի կողմից կառուցված ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն հետագայում ուղղակի վաճառքով տրամադրելու պայմանով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|