Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի սեփականություն հանդիսացող, 2006 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 9581SL, գույնը` կանաչ, նույնականացման համարը` Դ-260 046722, շարժիչի հզորությունը` 185764, СК-5МЭ-1 մակնիշի կոմբայնը օտարել աճուրդ-վաճառքի կարգով: Ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար: Մեկնարկային գին սահմանել 1.296.000 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունվեց հազար/ ՀՀ դրամ:
- Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի սեփականություն հանդիսացող, 2007 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 3824ԼՏ, գույնը` կանաչ, շարժիչի համարը` 062335, СК-5МЭ-1 Н-Э մակնիշի կոմբայնը օտարել աճուրդ-վաճառքի կարգով: Ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար: Մեկնարկային գին սահմանել 1.935.900 /մեկ միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|