Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ըստ եկամուտների և ծախսերի: 2019թ. համայնքի եկամուտները կազմել են 508078.6 հազար դրամ 576285.9 հազար դրամի փոխարեն՝ կատարելով 88.2 %, իսկ սեփական եկամուտների մասով 94439.2 հազար դրամ 94439.2 դրամի փոխարեն` կատարելով 105.1 %-ով, որից ըստ եկամտատեսակների՝
- Գույքային հարկեր անշարժ գույքից – 20157.2 հազար դրամ
Որից՝ ա/ գույքահարկ շենք շինությունների համար – 1435.5 հազար դրամ բ/ հողի հարկ – 18721.6 հազար դրամ
- Գույքային հարկեր փոխադրամիջոցներից – 31846.2 հազար դրամ
- Տեղական տուրքեր – 3639.5 հազար դրամ
- Պարտադիր վճարներից – 640.1 հազար
- Հողերի վարձակալությունից – 11431.1 հազար դրամ
- Այլ գույքի վարձակալությունից -550.0 հազար դրամ
- Այլ եկամուտներ – 6018.0 հազար դրամ:
2019 թվականի վարչական և ֆոնդային բյուջեի ծախսերն ըստ բյուջետային հիմնարկների կազմում են 513830.6 հազար դրամ Որից ՝
- Համայնքապետարան – 105509.0 հազար դրամ
- Ճամբարակի ՔԿԱԳ – 4937.1 հազար դրամ
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ - 29428.6 հազար դրամ
- Պաշտպանություն - 2600.0 հազար դրամ
- Գյուղատնտեսություն - 27851.2 հազար դրամ
- Ճանապարհային տրանսպորտ - 120396.2 հազար դրամ
- Աղբահանում - 10373.2 հազար դրամ
- Փողոցների լուսավորվածություն - 15120.1 հազար դրամ
- Հանգիստ և սպորտ – 19436.5 հազար դրամ
- Կենտրոնական գրադարան – 2269.6 հազար դրամ
- Համակարգչային ծառայություններ – 396.0 հազար դրամ
- Այլ մշակույթային կազմակերպություններ – 8651.1 հազար դրամ
- Մանկապարտեզներ – 64897.7 հազար դրամ
- Տարրական ընդհանուր կրթություն – 2431.6 հազար դրամ
- Երաժշտական և գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոց -22976.6 հազար դրամ
- Սոցիալական հատուկ արտոնություն -8615.0 հազար դրամ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն -818.0 հազար դրամ
- Ջրամատակարարում -70322.5 հազար դրամ:
2019 թվականի տարվա սկզբին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 15528.9 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը` 87782.5 հազար դրամ: Վարչական բյուջեի տարվա սկզբի մնացորդն ամբողջությամբ տեղափոխվել է ֆոնդային բյուջե, և ֆոնդային բյուջեի տարվա սկզբի մնացորդը կազմել է 208.3 հազար դրամ: Տարվա վերջին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 1548.4 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը կազմել է 89.4 հազար դրամ: Վարչական և ֆոնդային բյուջեների տարեվերջին մնացորդը միասին կազմել է 15737.2 հազար դրամ, որը տեղափոխվել է 2020 թվականի ֆոնդային բյուջե: Տարվա ընթացքում վարչական բյուջեից ֆոնդային բյուջե է հատկացվել 87782.5 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |