| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ. Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ Ու Մ   Է` 
Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «Ճամբարակ համայնքի թիվ 3, թիվ 5 և Թթուջրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների, ինչպես նաև Ճամբարակի համայնքապետարանի և Վահան բնակավայրի վարչական շենքի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ» ծրագրին:Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի թիվ 3, թիվ 5 և Թթուջրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների, ինչպես նաև Ճամբարակի համայնքապետարանի և Վահան բնակավայրի վարչական շենքի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: |