Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ, 10-րդ, 19-րդ, 22-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Արմեն Գագիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 05-002-0226-0045 կադաստրային ծածկագրով 1.7 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել՝ արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա: Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի միջոցով ներկայացնելու ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 12.12.2019թ. N 118 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|