Ղեկավարելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N1 հավելվածի /կցվում է/:
- Հաստատել աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N2 հավելվածի /կցվում է/:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 11.12.2017 թվականի N նիստի N «Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» և 27.12.2018 թվականի N որոշումները:
- Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմինն:
- Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են 2019 թվականի հունվարի 1-ից:
- Սույն որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետն ուժի մեջ մտնելուց հետո:
- Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|