Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետի և 54.1-ին հոդվածի1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 10.2-րդ կետը, 33.1-ին հոդվածը համայնքի ավագանին ՈՐՈՇՈւՄ է` 1. ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ Դրանք են` 1) Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. 2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ. 3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի,սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ. նախագահ` Վազգեն Ադամյան-համայնքի ղեկավար քարտուղար` Ֆլորա Սարգսյան-աշխատակազմի քարտուղար 2.Հաստատել` ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՄ-Ի ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄԸ` 1)Ռոբերտ Օհանյան-համայնքի ղեկավարի տեղակալ 2)Թարխան Խեչոյան- աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ 3)Ռոբերտ Ղուկասյան- համայնքի ղեկավարի օգնական 4)Հակոբ Մարտիրոսյան-աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ 5)Լուսինե Մարկոսյան- աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ 6)Վիգեն Սահակյան-Թթուջուր բնակավայրի վարչական ղեկավար 7) Մխիթար Կարապետյան-Այգուտ բնակավայրի վարչական ղեկավար 8) Վախթանգ Բաբայան -ավագանու անդամ 9) Մխիթար Հայրապետյան -ավագանու անդամ 3. Հաստատել` ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԽՄ-Ի ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄԸ` 1)Սերյոժա Ավալյան-ղեկավարի խորհրդական 2)Վրեժ Դանիելյան-աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ 3)Արշակ Թուխտարյան-աշխատակազմի քաղաքաշինությաքն բաժնի առաջատար մասնագետ 4)Մակիչ Խոնդկարյան-ավագանու անդամ 5)Սարգիս Այունց-Գետիկ բնակավայրի վարչական ղեկավար 6)Նորայր Մելքումյան-ավագանու անդամ 7)Սամվել Ծատուրյան-Կալավան բնակավայրի վարչական ղեկավար 4.Հաստատել` ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ) ՀԱՐՑԵՐԻ ԽՄ-Ի ԿԱԶՄԸ` 1) Կարեն Բալյան- աշխատակազմի գլխավոր մասնագետ 2) Վարդան Սարիբեկյան-ավագանու անդամ 3) Գյուլնարա Մելքումյան-Կենտրոնական գրադարանի տնօրեն 5)Հարություն Համազասպյան-ավագանու անդամ 6)Կառլեն Ուլումյան-մանկաբույժ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |