Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով․
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարկ քաղաքի Ա. Խաչատրյան փողոց, թիվ 34 հասցեում 05-002-0005-0034 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0.03464 հա գյուղատնտեսական արտադրական հողամասի վրա կառուցված 85.54 քմ մակերեսով անասնաշենքը և 70.33 քմ մակերեսով ծածկը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի և շինության համար մեկնարկային գին սահմանել 795.600 ՀՀ դրամ, որից հողի կադաստրային արժեք՝ 116.600 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 679.000 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|