Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21, Գ. Նժդեհի 103, Բաղրամյան 13, Տ. Մեծի 7, Տ. Մեծի 9, Տ. Մեծի 11, Տ. Մեծի 13, Տ. Մեծի 14, Տ. Մեծի 15, Տ. Մեծի 30 բազմաբնակարան շենքերի բակերի սալարկման և ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21, Գ. Նժդեհի 103, Բաղրամյան 13, Տ. Մեծի 7, Տ. Մեծի 9, Տ. Մեծի 11, Տ. Մեծի 13, Տ. Մեծի 14, Տ. Մեծի 15, Տ. Մեծի 30 բազմաբնակարան շենքերի բակերի սալարկման և ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|