Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 01.01.2003 թվականի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի բնակիչ Լյովա Ղուկասի Լազարյանի դիմումն այն մասին, որ իր անվամբ գրանցված է 05-002-0038-0004-001 կադաստրային ծածկագրով հասարակական այլ շինություն (ճաշարան), 2010-2014թթ. կուտակվել է 38.140 (երեսունութ հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամ գույքահարկի պարտք, որից 27.000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամը մայր գումար է, իսկ 11.140 (տասնմեկ հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամը` տույժ և քանի որ մուծել է մայր գումարը՝ արտոնել գույքահարկի մասով տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|