Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿ ԵՎ ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ 2008-2009ԹԹ. ԱՊԱՌՔՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ մասի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 4-րդ և 15-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 93-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2013 թվականի N 271-Ն որոշմով.

                                Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն    Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝

 

  1. Խոշորացված Ճամբարակ համայնքի սահմանամերձ Վահան և Ճամբարակ բնակավայրերի բնակիչները ՀՀ կառավարության 2013 թվականի N 271-Ն որոշմով ազատված են հողի և անշարժ գույքի հարկերից: Եվ 2014 թվականից սկսած նշված բնակավայրերի բնակիչների հողի և գույքի հարկերը վճարվում է պետության կողմից: Սակայն 2008-2009 թթ. Վերը նշված բնակավայրերի բնակիչների վրա կուտակվել է ընդհանուր 14.815.957 (Վահան բնակավայր - 464 անուն հողատարածք, 1.942.173 ՀՀ դրամ, ք. Ճամբարակ-2024 անուն հողատարածք, 12.873.784 ՀՀ դրամ) ՀՀ դրամ հողի և 318648 (Վահան բնակավայր-4 անուն շենք- շինություն, 40029 ՀՀ դրամ, ք. Ճամբարակ-157 անուն շենք-շինություն, 278619 ՀՀ դրամ ) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկերի ապառք, որը հնարավոր չէ հավաքագրել: Ապառքի այս թիվը մեր համայնքի համար համարվում է բեռ և անհուսալի պարտք:
  2. Համաձայն վերը նշվածի ապառքը համարել անհուսալի, և դա սահմանված կարգով դուրս գրել հողի հարկի և գույքահարկի համակարգչային բազայից:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (5)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner