Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 08․06․2020 թվականի N190 որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0250-0021 կադաստրային ծածկագրով գյուղնշանակության 1.4825 հա 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալական մրցույթով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 5.650 ՀՀ դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 25 տարի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին:
|