Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 12.02.2024թ. թիվ 159-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Պ․ Սևակի փողոց, 84/1 հասցեում գտնվող 0,049 հա բնակավայրի հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 71.39 քմ ներքին և 85.0 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գևորգ Ժորիկի Մուժիկյանին:
- Քաղաքացի Գևորգ Մուժիկյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 165000 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /տնտեսական շինության/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 126500 /մեկ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|