Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ,10-րդ,19-րդ, 22-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով՝
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Նորայր Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 05-002-0226-0044 կադաստրային ծածկագրով 3.0հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել՝արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
- Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին սույն որոշումը ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի միջոցով ներկայացնելու ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|