Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով համայնքի ավագանին. ՈՐՈՇՈւՄ Է` 1. Հաստատել համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը` ա) եկամուտների գծով-301719,2 հազար դրամ բ) ծախսերի գծով- 301719,2 հազար դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսական դասակարգման, համաձայն հատված 3-ի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |