Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 08․06․2020 թվականի N193 որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 05-031-0223-0010 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղնշանակության 4.5018 հա 4-րդ կարգի խոտհարքը տրամադրել վարձակալական մրցույթով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 14.316 ՀՀ դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 25 տարի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|