Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով և Ճամբարակ համայնքի ղեկավարի 10.04.2020 թվականի N120 որոշմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 05-031-0223-0032 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղնշանակության 3.12 հա 4-րդ կարգի խոտհարքը տրամադրել վարձակալական մրցույթով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 9922 (ինը հազար ինը հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 25 տարի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|