2018 թվականի N_ ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՆԱԽԿԻՆ <<ԱՄԻՐԽԵՐ>> ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԼԱՎԱՆ ԳՅՈՒՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՑԱՐԱՆԸ և ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
-
Դեռևս 1970 թվականներին նախկին Կրասնոսելսկի շրջանի ադրբեջանաբնակ <<Ամիրխեր>> խորհտնտեսության պատկանող Սևան լճափնյա տարածքի արոտավայրում կառուցվել է 379 մ2 մակերեսով անասնաշենք և 72 մ2 մակերեսով կացարան: 1990 թվականից գյուղը վերանվանվել է Կալավան:1991 թվականին սեփականաշնորհման ընթացքում նշված շինությունները անհրաժեշտ ձևակերպում չեն ստացել և ներկայումս օգտագործվում են անհայտ անձանց կողմից:
-
«Սևան»ազգային պարկի տարածքում գտնվող նախկին «Ամիրխեր»խորհտնտեսության ներկայիս Կալավան գյուղին պատկանող 379 մ2 անասնաշենքը և 72 մ2 կացարանը ճանաչել, որպես համայնքային սեփականություն:
-
Որոշման մեկ օրինակը ուղարկել «Սևան» ազգային պարկ և խնդրել կատարել համապատասխան ձևակերպումները:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|