Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի բնակիչ Տիգրան Մուժիկյանի՝ իր անունով հաշվառված MITSUBISHI PAJERO 3.5 մակնիշի ավտոմեքենան 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ հրետակոծության պատճառով շարքից դուրս գալու և Ադրբեջանի վերահսկողության տակ մնալու հետևանքով մեքենան խոտանելու դիմումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Արտոնել 2020-2022թթ. մարտի 31-ը ներառյալ կուտակված 141.678 (մեկ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ գույքահարկի պարտքը, որից՝ 129.295 (մեկ հարյուր քսանինը հազար երկու հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամը մայր գումար, իսկ 12.383 (տասներկու հազար երեք հարյուր ութսուներեք) ՀՀ դրամը` տույժ:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|