| Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով. Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ Ու Մ   Է՝ 
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոց, թիվ 31  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /վկայական N 07042022-05-0023/ 05-002-0097-0028 կադաստրային ծածկագրով 0.004204 հա մակերեսով հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 17.48 քմ ներքին և 29.64 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ուղղակի վաճառքով օտարել Աշոտ Ավետյանին:Քաղաքացի Աշոտ Ավետյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 15.420 /տասնհինգ հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ, շինության /տնտեսական շինություն/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 44100 /քառասունչորս հազար հարյուր/ ՀՀ դրամ:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |