|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2024 թվականի N 2-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԱԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈւՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 29-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, 2 հավելվածների:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ի N 27-Ա որոշումը:
- Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
- Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -16 ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԳՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.87 Կբ)
հավելված 1 |
 |
(16.05 Կբ)
հավելված 2 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|